Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 4:0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելես»-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 66-րդ րոպեին:

Whoscored-ը գնահատել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆելաինին, Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը: