Ըստ տեղեկությունների, մոտ օրերս աշխատանքից կազատվի Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը: Գյումրիում խոսում են, որ պատճառն այն է, որ վերջինս տարաբնույթ հարաբերություններ ունի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Մասնավորապես, որ լիարժեք քննություն չի իրականացնում վերջինիս ու նրա որդու հետ կապված գործողությունների մասով: Դատախազին նաեւ կասկածում են Գյումրու Գ. Նժեդեհի փողոցում' Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ Ղուկասյանների կողմից կառուցվող գազալցակայանի փաստի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցնելու փորձերի մեջ:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Գյումրու ոստիկանապետը, ով մի քանի օր առաջ ազատվեց աշխատանքից, ևս կասկածվում է սույն գործին առնչություն ունենալու մեջ: