Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը քննադատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Spox.com-ը:

«Ավելի լավ է մարզվել տղայիս պատանեկան թիմի հետ, քան՝ Անչելոտիի»,– այս մասին ֆուտբոլիստն ասել է ակումբի ղեկավարության հետ զրույցում:

Ըստ աղբյուրի, Անչելոտիի մարզումները ֆուտբոլիստների համար շատ հեշտ են եղել: Մարզիչը նաև արգելել է խաղացողներին՝ թիմից  առանձին մարզվել:

Հիշեցնենք, որ Անչելոտին պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած 3:0 հաշվով պարտությունից հետո:

Անչելոտիի հեռացումից հետո մյունխենյան թիմը գլխավորում է Վիլի Սանյոլը: