ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։

Նախնական տվյալներով՝ այսօր ՔԿՀ աշխատակիցները բժշկական հետազոտման նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել ՔԿՀ-ում պատիժը կրող մի դատապարտյալի։ Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել դատապարտյալի փախուստի համար։ Զինված անձը ՔԿՀ աշխատակիցների կողմից վնասազերծվել է, որի ընթացքում դատապարտյալը հափշտակել է ՔԿՀ աշխատակիցներից մեկին ամրակցված ատրճանակը, կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ՝ փորձելով դիմել փախուստի։ Դատապարտյալը վնասազերծվել է բժշկական կենտրոնի մուտքի մոտ, փախուստը՝ կանխվել։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-ր կետով, ստեղծվել է քննչական խումբ։