ԱՄՆ- ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ Էր բացել 64- ամյա Սթիվեն Պադոկը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել Է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: ԶԼՄ-ների տվյալներով՝ Պադոկն ապրում Էր Լաս Վեգասի շրջանում եւ հայտնի չԷր ոստիկանությանը: Ներկայում նա սպանված Է:

Ինչպես հաղորդել էր Ինտերֆաքսը՝ Լաս Վեգասի կենտրոնում հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել, 200-ը վիրավոր է: Հրաձիգը Mandalay Bay հյուրանոցի պատշգամբից կրակ էր բացել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա:

Armenia.im-ի փոխանցմամբ` կրակոցների հետևանքով տուժածների մեջ նաև հայեր կան` եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները: Արմենակը հրազենային վիրավորում է ստացել ոտքի շրջանում. նա բժիշկների հսկողության տակ է: