Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում КамАЗ մակնիշի A398 CO 15 համարանիշի AA 19 57 15 համարանիշի կցորդով ավտոմեքենայի՝ Երևան-Գյումրի ավտոճանապահի 24-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կցորդի կողաշրջում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ կցորդում բարձված մեծ քանակությամբ ցորենը թափվել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհային Ոստիկանությունը պարզել է, որ վարորդը ՌԴ քաղաքացի, 25-ամյա Ալեքսանդր Սուանովն է:

Մանրամասները՝ shamshyan.com