Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2018 թվականին Ռուսաստանում գործող իր 7 ներկայացուցչությունից 5-ը կփակի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրներում ՎԶԵԲ ավագ խորհրդական Անտոն Ուսովը:
 
«Քանի որ 2014 թվականի ամռանից բանկը Ռուսաստանում ակտիվ ներդրումներ չի իրականացնում՝ որոշվել է փակել մի շարք գրասենյակներ»,- ասել է նա:
 
Մասնավորապես, կփակվեն ՎԶԵԲ-ի՝ Եկատերինբուրգում, Ռոստովում, Վլադիվոստոկում և Սամարայում գործող գրասենյակները: