Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում  Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ Լեհաստանի հավաքականի մարզիչ Ադամ Նավալկան հանդիպեց լրագրողներին:

Մարզիչը նշեց՝ այսօրվա  մարզումները  ցույց տվեցին, որ թիմը պատրաստ է խաղին:

«Ճնշումը մեզ օգնում է, թիմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր  պատրաստ են իրենց վրա վերցնել այդ բեռը:

Պետք է ուշադրություն դարձնեն մանրուքներին»:

Խոսելով Հայաստանի հավաքականի մասին մարզիչն ասաց.

«Բավականին կազմակերպված հավաքական է: Հայերն ունեն արագ հարձակվողներ, ովքեր կարող են հակագրոհներ կազմակերպել և խնդիրներ ստեղծել: Ամեն ինչ կորոշվի վաղը»: