Վերջին օրերին մեծ անհանգստություն է առաջացրել սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղում բախում էր տեղի ունեցել բնակիչների և ոստիկանների միջև: Պատճառն այն էր, որ տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին, իսկ ոստիկաններն արգելել էին:

Արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոսի և Իլյա պատրիարքի միջև խոսակցություն եղել է տեղի ունեցածի վերաբերյալ, թե ոչ ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանից:

«Ամենայն հայոց կաթողիկոսի և Իլյա պատրիարքի միջև որևէ խոսակցություն չի եղել, սակայն Վիրահայոց թեմի առաջնորդը մշտական կապի մեջ է Վրաստանի իշխանությունների և վրացական ուղղափառ եկեղեցու հետ: Փորձում են լուծում գտնել խնդրի կարգավորման, ինչպես նաև գյուղում առկա լարվածությունը վերացնելու համար»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը՝ ավելացնելով, որ որոշումներ դեռևս կայացված չեն և իրենք սպասում են այդ բանակցությունների արդյունքներին: 

Սոնա Հարությունյան