ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյաննն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցիչների տոնի կապակցությամբ.
Ուղերձում ասվում է.
 
Հարգելի՛ ուսուցիչներ.
 
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլորերկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի հաճելի առիթով: Շնորհավորում եմ նաեւ աշակերտներին` սիրելի´ դպրոցականներ, դուք պետք է հպարտանաք ձեր ուսուցիչներով, այդ իսկ պատճառով` ուսուցչի օրը տոնական է նաեւ ձեզ համար:
 
Դարեր ի վեր մեր ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի նկատմամբ՝ ոչ միայն բոլոր կարեւորագույն հարցերում նրան անվերապահորեն հավատալով ու վստահելով, այլեւ նրա հետ կապելով ապագայի բոլոր հույսերն ու սպասելիքները: Եվ դա բնական է մի ժողովրդի համար, որը միշտ էլ բացառիկ կարեւորություն է տվել սերունդների կրթությանն ու դաստիարակությանը, պաշտամունքի հասնող սեր է ունեցել գիտելիքի եւ գիտության նկատմամբ:Այնպես որ, սիրելի՛ ուսուցիչներ, ձեր մասնագիտության տեր մարդիկ ո՛չ անցյալում եւ ո՛չ էլ այսօր՝ գովեստի, մեծարանքի ու երախտագիտության խոսքերի պակաս չեն զգացել: Դուք իսկապես արժանի եք դրան, քանի որ ուսուցչի անչափ պատասխանատու աշխատանքը, ես կասեի՝առաքելությունը ստանձնել ու իրականացնում եք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ:
 
Առանց վարանելու կարող եմ ձեւակերպել, որ հայ ուսուցիչները, հայ սերունդներին կրթող ուսուցիչները ամենաիսկական երկրապահներ են եւ նվիրյալ հայրենասերներ: Արցախյանպատերազմի ծանր օրերին ուսուցիչները ցերեկը դասավանդում էին, սահմանամերձբնակավայրերի երեխաներին գիր, գրականություն էին սովորեցնում, իսկ գիշերները, գիտակցաբար, զենքը ձեռքին, մեր կողքին մասնակցում էին ռազմական գործողությունների, այդ նույն տարածքների պաշտպանության մարտերին: 1989-ին առաջին ջոկատներից մեկը հենց ուսուցիչ Համլետ Նահատակյանը ձեւավորեց ու մեկնեց առաջնագիծ: Ապրիլյան պատերազմիօրերին եւս մանկավարժները շատ ակտիվ էին: Վստահ եղեք` թշնամու նկատմամբ տարածհաղթանակ է վաղվա Հայաստանի, Արցախի համար լավ մասնագետ կադրեր պատրաստելը:Ուսուցիչների` երկրապահ կարգավիճակն ամրագրվեց 2014-ի սեպտեմբերի 9-ին ԵԿՄ-ի,կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության միջեւ կնքվածեռակողմ հուշագրով: Այսօր դուք կրթում, դաստիարակում եք պատանի երկրապահներին, դուք եքպատասխանատու վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի եւ պաշտպանված Արցախի համար:
 
Այնպես որ` հարգարժան ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, առողջություն,տոկունություն, եռանդ, երջանկություն եւ հաջողություններ անձնական կյանքում ու հայրենանվերաշխատանքում: