ՀՀ կառավարության որոշմամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ աշխատակազմում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման գործառույթներ իրականացնող բաժին, որը գործում է միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության կազմում:

«Սյունիքի մարզպետարանից բացի, մյուս մարզպետարանների աշխատակազմերում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզպետարանների կողմից զբոսաշրջության զարգացմանն ուղղված գործառույթներն իրականացվում են աշխատակազմերի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինների միջոցով: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է մարզպետարանների աշխատակազմերի կառուցվածքում ընդգծել զբոսաշրջության բնագավառը»,-ասաց Լոքյանը:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ոչ միայն վարչության անունն է փոխվում, այլ նաև բաղադրիչը: