Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվել են:

Այգի մուտք գործելու համար այսուհետև տոմսերը կվաճառվեն ժամը 10:00-19:00-ն՝ նախկին 09:00-21:00-ի փոխարեն: Այգու տարածքում շրջելու հնարավորություն այցելուները կունենան մինչև ժամը 20:00-ն:

Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը խաղահրապարակ անվճար է:

Երեւանի կենդանաբանական այգում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:  Այս աշխատանքներին զուգահեռ Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի, որտեղ երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու կենդանիների հետ: Մանկական այս անկյունում ներկայացված են ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանիներ, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիներ: Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաև կերակրել կենդանիներին, զբոսնել պոնիներով:

Առաջիկայում ինտերակտիվ փոքրիկ այգին կհամալրվի նոր կենդանիներով: