Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 71 շենքի բնակարաններից մեկում:

Այս պահին հրդեհի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատ, շտապօգնության ավտոմեքենա, ովքեր քաղաքացիների օգնությամբ փորձում են մարել 5-րդ հարկում առաջացած հրդեհը:

Արդյոք տանը մարդիկ եղել են, թե ոչ՝ դեռևս պարզ չէ:

Մանրամասնրեը՝ Shamshyan.com-ում: