Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Twitter միկրոբլոգների ծառայության այլընտրանք է փնտրում կարծիքներ հայտնելու ազատության սահմանափակման կապակցությամբ:

«Ես փնտրում եմ Twitter-ի ապակենտրոնացված/ծածկագրված այլընտրանքը: Twitter-ում ինքնարտահայտման ազատությունը շարունակական անկում է ապրում: Այն անկախությունից զրկված է ամերիկյան դատազորությամբ եւ ԱՄՆ-ի քաղաքականությամբ: Թեեւ դա զգալիորեն ավելի լավ է, քան Facebook-ը, որը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա»,-գրել է Ասանժն իր միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: