ԱՄՆ-ի հարկային տեսչությունը Լաս Վեգասում ողբերգական դեպքը նախաձեռնած Սթիվեն Պեդոկի հաշվին հինգ միլիոն դոլար է հայտնաբերել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «NBC News»-ին:
Ինչպես հաղորդվում է, Պեդոկն այդքան մեծ գումար է հավաքել 2015 թվականին: Որպես իր եկամտի աղբյուր նա նշել է ազարտային խաղերը: Քննիչները չեն բացառում, որ այդ գումարների մի մասը կարող էին բերել ներդրումային դաշտ:
Իր հերթին «CNN» հեռուստաընկերությունը պարզաբանել է, որ Պեդոկը կատարել է 20 ծովային ճանապարհորդություն՝ կանգնելով Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Հորդանանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Հետաքննությունը չի բացահայտրել այս ճամփորդությունների մանրամասները, ինչպես նաև ուղևորությունների օրերը: Միայն հայտնի է, որ նավերի մեծ մասում խաղատներ կան: