Ֆուտբոլային մասնագետ Ասկար Կոժաբերգենովը Sports.kz-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Ղազախստանի և Հայաստանի հավաքականների միջև կայանալիք հանդիպմանը:

Մասնագետը նշել է, որ դաշտի տերերը կարող են հաղթանակի հասնել հյուրերի նկատմամբ:

«Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ Լեհաստանից 1-6 հաշվով կրած խոշոր հաշվով  պարտությունից հետո հոգեբանորեն վատ վիճակում է գտնվում: Բացի այդ էլ դաշտի տերը լինելու է մեր թիմը: 

Բացառությամբ Հենրիկ Մխիթարյանի՝ իրենց մակարդակով  երկու թիմերի խաղացողները մոտավորապես հավասար են, ուստի  հաղթանակ տոնելը ամբողջությամբ իրատեսական է»,- նշել է մասնագետը:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտմեբրի 8-ին, «Աստանա Արենա» մարզադաշտում, մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին: