Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ոստիկանություն էր դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուհի՝ 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում ոմն Արթուր իր կամքին հակառակ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել էր։

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Պապինյանին։

Վերջինս խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ոսկրեսենսկայայի հետ։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 

Ա. Պապինյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։