Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի պալատը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել, հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը:

Հարձակման ենթարկված շենքը գտնվում է Ջիդայում: Նշվում է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները ետ են մղել հարձակումը:

Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հարձակվողներից մեկը և անվտանգության երկու աշխատակից:

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ամերիկյան քաղաքացիներին զգուշացրել է չմոտենալ թագավորի նստավայրին:

Նշենք, որ ներկա պահին Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: