Թուրքական զրահատեխնիկան կիրակի հատել է սիրիական սահմանը՝ Իդլիբ նահանգի շրջանում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի բնակիչներին։ Գործողությունը սկսվել է համաձայնագրից հետո, որը ձեռք էր բերվել Թուրքիայի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի միջև՝ Իդլիբում և հարակից շրջաններում դեէսկալացիոն գոտիների տեղակայման վերաբերյալ։ Այդ համաձայնագիրը չի նախատեսում է «Թահրիր ալ-Շամի» մասնակցություն։ Reuters-ի ականատեսները, տեղի բնակիչներն ու ապստամբները հայտնում են, որ այսօր առավոտյան թուրք զինվորականներն ու «Թահրիր ալ-Շամը» կրակ են բացել միմյանց վրա Իդլիբի Կաֆր Լուսին գյուղի մոտ։