Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00- սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում հիվանդը հարձակվել է բժշկի վրա, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշված հոգեբուժական կենտրոնում փորձաքննության ժամանակ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արման Գաբրիելյանը դատահոգեբուժական փորձաքննության զննության ժամանակ հարձակվել է իրեն փորձաքննող բժիշկ, Երևանի բնակիչ, 57-ամյա Գագիկ Թադևոսյանի վրա։

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Բժիշկ Գ. Թադևոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com