«Հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունների չեղարկմանը սպասում ենք արդեն երկար, թեև պետք է նշեմ, որ այս փաստաթուղթը կանխեց տասնյակ պետությունների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը և կարելի է ասել, որ այս փաստաթուղթը թուրքերն առավելագույնս օգտագործեցին՝ հօգուտ իրենց, այնպես որ՝ չեղարկումը չարյաց փոքրագույնը կլինի մեզ համար»,-նման տեսակետ հայտնեց  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ  Արա Պապյանը: 

Վերջինիս խոսքով՝ այս արձանագրություններն ի սկզբանե իրենց առջև դրել էին երկու նպատակ՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Թուրքիայի կողմից ՀՀ-ի ապաշրջափակում, սակայն այդ երկու նպատակների մեջ էլ մենք որևէ հաջողություն չհասանք. «Ուստի, Թուրքիայի կողմից ՀՀ անօրինական շրջափակման հարցը մշատապես պետք է շոշփափել, պետք է բարձրաձայնել, որ Թուրքիան օկուպացված է պահում ՀՀ սահմանները և հենց այս հարցը պետք է լուծել»:

Արա Պապյանն ասաց, որ թեև այս օրերին շատ լուրջ է հակասություններ կան ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, սակայն, ցավալի է, որ մենք այդ վատ հարաբերությունները չենք կարողանում օգտագործել հօգուտ մեզ. «Մեր իշխանությունները պատրաստ չէն ամերիկացիներին ինչ-որ բան հուշելու կամ առաջարկելու, որն ԱՄՆ-ն կմտցներ այս օրերին շրջանառության մեջ: Այդպիսի հուշում կարող է դառնալ Վիլսոնի  իրավարար  վճիռը»:

Քաղաքագետին հույս չի ներշնչում հայ-թուրքական հասարակական շրջանակներում ստեղծված բարի-դրացիական հարաբերությունները և այն, որ շատ հաճախ՝ հենց թուրք մտավորականներն են խոսում Հայոց Ցեղասպանության մասին. «Ես հույս չունեմ, որ Թուրքիայի հետ հարաբերություներում հասարակական շփումները որևէ դրական արդյունք կտան: Էրդողանը սուլթանի կարգավիճակ ունի և հաշվի չի նստում ոչ մեկի՝ այդ թվում և մտավորականների հետ, ովքեր պատրաստ են մեր երկրի հետ հարաբերություններ կառուցել: Ես կարծում եմ,  որ ՀՀ-ն պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը»,-ասաց Պապյանը՝ կոչ անելով թուրքական կողմի հետ որևէ տեսակի հարաբերություն կառուցելիս լինել շատ ավելի ագրեսիվ և պահանջատեր:  

Աղավնի Սուքիասյան