Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կարող է կայանալ Անգլիայում:

Նախնական տեղեկությունների համաձայն, 2018 թվականի նոյեմբերին Լոնդոնը կարող է ընդունել աշխարհի չեմպիոնի մրցախաղը: Ավելի վաղ մրցախաղն ընդունելու ցանկություն էին հայտնել Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Սինգապուրի և Նորվեգիայի շախմատի ֆեդերացիաները:

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում: Մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ: