«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, նոյեմբերի 13-ին Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում կբացվի Կարապետյանների` Ռուսաստանում հայտնի «Ռիո» ցանցերի  հայաստանյան կենտրոնը: Այս օրերին այնտեղ ներքին հարդարման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, մեզ ասացին` բացմանը կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Բացի բրենդային խանութներից, կենտրոնում կգործեն նաեւ կինոկենտրոն, խաղահրապարակ, սրճարան, էկզոտարիում: Սա իր արժանի տեղը կզբաղեցնի «Տաշիր գրուպին» պատկանող մյուս առեւտրի կենտրոնների՝ «Տաշիրի» եւ «Դալմա մոլի» կողքին»:

Առավել մանրամասը` օրաթերթի այսօրվա համարում