Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսն Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում՝ Բոլիվիայի հետ դիմակայությունում դարձել է դուբլի հեղինակ:

Ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայի ընտրական փուլում իր գոլերի քանակը հասցրեց 21-ի և այս ցուցանիշով հավասարվեց Լիոնել Մեսսիին, ով ընտրական փուլի վերջին խաղում՝ Էկվադորի հետ դիմակայությունում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ և օգնել իր թիմին՝ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ փուլ:

Ուրուգվայի ընտրանին նույնպես կխաղա Աշխարհի առաջնությունում:

Հարավային Ամերիկայի լավագույն ռմբարկուների եռյակը եզրափակում է Էրնան Կրեսպոն՝ 19 գոլ: