ՀՀ կառավարությունը հինգ տարի ժամկետով նախատեսում է երկարաձգել «65 ռազմական գործարան» և «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ընկերություններին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ընկերությունների և ՀՀ  գործա­դիր մար­մինների մի­ջև հարա­բերու­թյունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆի­նանսական հնարավո­րությունների շրջա­­նակներում կընդլայնվեն ներ­հան­րա­պե­տական արտադրու­թյան տեսականին և ՀՀ զինված ուժե­րն ու այլ զորքերը կապահովվեն ժա­մա­նա­­կա­կից սպառա­զինու­թյամբ և ռազմական տեխնիկայով: