Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը խմբի արտահերթ նիստում հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Հունվարին ԵԺԿ խումբը կընտրի նոր ղեկավար»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը:

 

Ի դեպ, հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ նիստում ԵԺԿ խմբի անունից ելույթով հանդես է եկել հենց Արփինե Հովհաննիսյանը: