ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

24,3 միավորով Հայաստանը 153 երկրների շարքում զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Իսպանիան եւ Սերբիան:

ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.