«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին։

«ՉԻ» տեղեկություններով՝ Սոչիի օդանավակայանում նրան դիմավորողների մեջ է եղել նաեւ Սոչիում հայտնի հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը։

Հիշեցնենք, որ Ռոբսոնը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն գործարար, այլեւ քրեական աշխարհում։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի մտերիմն է եւ հաճախ է այցելում Հայաստան։ Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները նրա հետ ծանոթություն են փնտրում եւ գտնում հենց Նեմեց Ռուբոյի օգնությամբ»։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում