ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է.

 ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք,

 մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,

 խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք,

 հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք:

Արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ի վերաբերյալ անցկացվել է քննություն, ըստ որի նշանակվել է 960000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

2 գործով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, իսկ 3 վարչական գործով նշանակված տուգանքների և հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

39 գործ գտնվում է ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15551500 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից: