Թուրքիային պետք չէ Եվրամիությունը։

Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով Անկարայի եւ Բրյուսելի միջեւ տարաձայնությունների մասին, ինչպես նաեւ անդրադառնալով ԱՄՆ–ի հետ հարաբերություններում խնդիրներին, հայտնում է News.am–ը։

«Եթե դուք ազնիվ եք, հայտարարություն արեք, եւ գործն ավարտենք։ Մենք ձեր կարիքը չունենք»,– ասել է նա։