Սեպտեմբերի 26-ին ոստիկանություն է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ նույն օրն իր տաքսի ավտոմեքենան մի կին է նստել երեխայի հետ, պատվիրել տանել իրեն Արգավանդ գյուղ, սակայն ճանապարհին մտափոխվել է եւ խնդրել իրեն իջեցնել Թաիրովում: Վարորդին իր ծառայության համար նա վճարել է ռուսական թղթադրամով, դեռ ավելին՝ տարադրամի փոխանակում են իրականացրել: Սակայն վարորդը քիչ անց պարզել է, որ կնոջ տվածը ոչ թե իսկական, այլ հուշանվեր-թղթադրամներ են: Մանրամասները՝ տեսանյութում.