ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆիկ Փ.-ին, որը օգոստոսի 11-ից ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: