Microsoft-ի հիմնադիրներից մեկը և մոլորակի ամենահարուստ մարդը հանդիսացող Բիլ Գեյթսը բարեգործության պատճառով ենթարկվել է իր կարգավիճակը վերջնականապես կորցնելու ռիսկին։ Bloomberg գործակալության գնահատականով՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մոտ ժամանակներս լիովին կարող է առաջ անցնել Գեյթսից։

Նման բան սկզբունքորեն չէր կարող տեղի ունենալ, եթե Գեյթսը չզբաղվեր բարեգործությամբ։ Ներկա պահին Գեյթսի կարողությունը գնահատվում է 87.5 մլրդ դոլար, Բեզոսինը՝ 85.8 մլրդ դոլար, սակայն եթե Գեյթսը ժամանակին չնվիրաբերեր Microsoft-ի մոտ 700 մլն բաժնետոմս և 2.9 մլրդ դոլար բարեգործությանը, ապա ներկա պահին նրա կարողությունը կկազմեր 150 մլրդ դոլար։