Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են Աշտարակի բնակիչ 29-ամյա Արման Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 35 NG 042 համարանիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Արման Գուլեյանի վարած Opel մակնիշի 35 AS 821 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով Mercedes-ում գտնվող 3-ամյա Սվետլանա Առաքելյանը՝ ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների վարորդի աղջիկն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ shamshyan.com-ում