«Օրենքով գող» Իլյաս Սարկիեւը՝ Վովչիկ Սիրա, Մոսկվայում ձերբակալվել է խոշոր խարդախության կասկածանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ 2013 թվականի հոկտեմբերից մինչեւ 2016 թվականի հուլիսը Սարկիեւը քաղաքի տարբեր մասերում իր ծանոթից խաբեությամբ ստացել է ավելի քան 25 միլիոն ռուբլի՝ խոստանալով փոխանցել դրանք պարտքի մարման հաշվին։

«Իրականում Սարկիեւը գումարները փոխանցել չէր պատրաստվում, իսկ ստանալուց հետո դրանք յուրացրել է եւ տնօրինել իր հայեցողությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Սարկիեւի հարցով գործ է հարուցվել «խմբավորման կողմից կազմակերպված կամ մեծամասշտաբ խարդախության» մասին հոդվածով, որը նախատեսում է պատիժ՝10 տարվա ազատազրկմամբ։