«Բատկիվշչինա» խմբակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն առաջադրվելու է Ուկրաինայի նախագահի գալիք ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է Ուկրաինական NewsOne հեռուստաալիքի եթերում: «Ես այլևս երբեք իմ ձայնը, իմ թիմի ձայնն ու ինձ հավատացող մարդկանց ձայնը որևէ մեկին չեմ վստահի: Ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնի համար», - ասել է Տիմոշենկոն: Ուկրաինայի նախագաի ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 31-ին: