ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները, որոնք հոկտեմբերի 16-ին կայացել են Ժնեւում, եւ հորդորել Է երկու երկրներին՝ զարգացնել այդ հաջողությունը եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Ժնեւի գագաթնաժողովը:

Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը ոգեւորված Է բանակցային գործընթացի ակտիվացման եւ շփման գծում լրավածության թուլացմանն ուղղված հավելյալ քայլերի ձեռնարկման շուրջ երկու պետությունների ղեկավարների միջեւ պայմանավորվածության ձեռքբերմամբ:

«Գլխավոր քարտուղարն ընդգծում Է, որ ՄԱԿ-ը պաշտպանում Է (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահների միջնորդական ջանքերը եւ հորդորում Է կողմերին՝ օգտվել այդ գագաթնաժողովի շնորհիվ ստեղծված դրական դինամիկայից եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային լուծման»,- ասված Է Դյուժարիկի հայտարարության մեջ: