«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հարությունյանը որպես սեփականություն է հայտարարագրել մեկ բնակարան ու «VAZ 2110» մակնիշի ավտոմեքենա: Չնայած որ նա նման հասարակ ու մատչելի ավտոմեքենա է վարում, սակայն դա բնավ էլ չի նշանակում, որ մեր պաշտոնյան համեստ միջոցների տեր մարդ է: Բնավ: Դեռ ավելին, նա միաժամանակ հայտարարագրել է եւ՛ արժեթղթեր, եւ՛ փոխառություններ:

Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանն ունի 840 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս եւ 497 միլիոն 600 հազար դրամ ու 40 հազար ամերիկյան դոլար փոխառություններ:

Նրան է պատկանում նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող երկու ժամացույց: Դրամական միջոցներ եւս ունեցել է, որոնք կազմել են 39 միլիոն դրամ ու 670 հազար դրամ ԱՄՆ դոլար: Եկամուտներն էլ կազմել են 164 միլիոն 817 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից, ստացված փոխառություններից, շահաբաժնից ու գույքի վաճառքից:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: