Ճապոնացի հետազոտողները Լուսնի մակերեւույթի տակ հայտնաբերել են 50 կիլոմետր երկարությամբ հսկայական քարայր, որն ապագայում կարելի Է օգտագործել այնտեղ հետազոտական բազա սարքավորելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին հայտնել Է JAXA ազգային օդատիեզերական գործակալությունը:

Քարանձավը հայտնաբերվել Է այն տվյալների վերլուծության հիման վրա, որը փոխանցել Է «Կագույա» ճապոնական հետազոտական զոնդը: Այդ դատարկությունը գտնվում Է Լուսնի արտաքին կողմում՝ Մարիուս խառնարանի տակ: Սկզբում «Կագուան» կարողացավ նկարահանել քարանձավի մուտքը, իսկ այնուհետեւ Էլեկտրամագնիսական զոնդավորման օգնությամբ հաջողվեց ուսումնասիրել դրա ստորգետնյա կառուցվածքը:

Գործակալության փորձագետների կարծիքով, այս երկար քարայրը ձեւավորվել Է մոտավորապես 3,5 մլրդ տարի առաջ հրաբխային գործունեության արդյունքում: Այնտեղ հետազոտական բազայի տեղավորումը թույլ կտա նվազեցնել դրա վրա ճառագայթման բացասական ներգործությունը եւ այն կպաշտպանի ջերմաստիճանի կտրուկ տատանումներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: