Ադրբեջան-Ռուսաստան սահմանին տեղի է ունեցել Սամուր գետի վրա կամուրջի հիմնարկեքի արարողությունը:

ԱՊԱ-Էկոնոմիկսը փոխանցում է, որ այս մասին հայտնել է Դաղստանում «Կասպից» ընկերության ճանապարհների վարչության մասնաճյուղի տնօրեն Մահոմեդռասուլ Օմարովը:

Կամրջի շինարարությունը կֆինանսավորեն Ռուսաստանը եւ Ադրբեջանը 50/50 հաշվարկով: Կամրջի կառուցման արժեքը կազմում է 1,2 մլրդ ռուբլի (35,640 մլն մանաթ):

Ադրբեջանական կողմից արարողությանը մասնակցել է տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեի գլխավորած պատվիրակությունը, ռուսական կողմից՝ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությունը:

Հիմնարկերքի արարողությունը  տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում «Սամուր» մաքսային անցակետում եւ Դաղստանի տարածքում «Յարագ-Գազմալար» մաքսային անցակետում:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ նոր կամրջի շինարարության համաձայնագիրը կնքվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին: Կամրջի երկարությունը կկազմի  325,3 մետր, լայնությունը՝ 17,3 մետր: Այն երեք ուղեմասով է: