Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցեց Ռաուլին:
Պորտուգալացին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը մադրիդյան թիմի մեկնարկային կազմում էր :
Այդ խաղը 32-ամյա Ռոնալդուի համար 143-րդն էր այս մրցաշարում: Այս ցուցանիշով նա շրջանեցեց մադրիդցիների նախկին ֆուտբոլիստ Ռաուլին:
Ռոնալդուից շատ Չեմպիոնների լիգայում խաղացել է միայն «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին (151) և «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը (166):