Ռուսաստանն ու Թուրքիան սկզբունքային համաձայնության են եկել դեկտեմբերի 1-ից ռուսական շուկա թուրքական լոլիկների մատակարարման հարցով։
Այս մասին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Սկզբունքորեն որոշում է կայացվել այն մասին, որ հիմա պետք է նորմատիվ–իրավական բազա պատրաստել, որպեսզի դեկտեմբերի 1-ից 4 ձեռնարկությունների թույլատրվի 50 հազար տոննա ծավալով լոլիկ մատակարարել»,– ասել է Նովակը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները ազդում են թուրքական լոլիկների մատակարարումների վերսկսման մասին Ռուսաստանի որոշման վրա։