ԵՄ Խորհուրդը պետք է միասին որոշում ընդունի՝ Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը նվազեցնելու մասին։

«Ես հանդես եմ գալու ԵՄ-ին անդամակցելիս Թուրքիային տրամադրվող աջակցությունը կրճատելու օգտին: ԵՄ-ի Խորհուրդը պետք է այդ հարցում հանդես գա միասնաբար, դա ինձ համար  գլխավոր պահանջն է»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մերկելը:

Նրա խոսքով «ժողովրդավարության տեսանկյունից Թուրքիայում զարգացումները խիստ բացասական են»: Խոսքը ոչ միայն ԳՖՀ-ի բազմաթիվ քաղաքացիների ձերբակալությունների մասին է, այլև «ոչ ճիշտ ուղղությամբ իրավունքի գերակայության սկզբունքի» զարգացման ընդհանուր միտման։

Աղբյուրը գրում է, որ dpa գործակալության տվյալներով՝ Թուրքիային, որպես ԵՄ անդամակցության բանակցություններ վարող երկիր, տրամադրվող ֆինանսական աջակցությունը կազմում է 4,45 մլրդ եվրո մինչև 2020 թվականը: