ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանությունում կադրային փոփոխություններ են եղել: Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, ով երեկ ազատվել էր աշխատանքից, նշանակվել է Նոր Նորքի ոստիկանապետ։
Ոստիկանապետի հրամանով՝ Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից՝ նշանակվելով Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնում: