Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բարձրաստիճան պետպաշտոնյաների աշխատավարձերը 10 տոկոսով նվազեցնելու որոշումը երկարաձգելու մասին: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, ինչպես նաև գլխավոր դատախազը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Քննչական կոմիտեի ղեկավարները: Հրամանագիրը վերաբերում է նաև նախագահի վարչակազմի աշխատակիցներին:
Նվազեցված աշխատավարձը վերոնշյալ պաշտոնյաներին կվճարվի մինչև 2018 թվականի ավարտը: Սկզբնապես աշխատավարձերի կրճատման մասին փաստաթուղթն ստորագրվել էր 2015 թվականի փետրվարին, և ուժի մեջ էր մտել 2015-ի մարտին: Հետագայում Պուտինն այն մի քանի անգամ երկարաձգել է:
Նախագահի եկամտի մասին զեկույցի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը 2016-ին 8.86 մլն ռուբլի է աշխատել:
Պուտինը կրճատել է նախագահի աշխատավարձը
22:45 - 19.Հոկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
28/02/24 08:00
«Ժողովուրդ». ՊԵԿ նախագահի տեղակալի կնոջ աշխատավարձը կրկնապատկվել է, մեքենայի արժեքը՝ եռապատկվել
08/10/19 19:57
Պուտինը չի սեղմել Ադրբեջանի նախագահի ձեռքը․ տեսանյութ
22/03/19 13:59
ԱԺ-ում բունտ է. մաքրուհիների աշխատավարձը կրճատել են
05/10/17 09:15
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը նախագահի աշխատակազմում 54 հաստիք է կրճատել. որքան գումար է տնտեսվել
18/11/16 14:49
Ինչու պիտի ԿԲ նախագահի աշխատավարձը 10-20 անգամ ավելի բարձր լինի, քան պետության 1-ին պաշտոնյայինը
20/04/15 20:02
Պուտինը խոստովանել է, որ նախագահի աշխատանքն իր սրտով չէ
Ամենադիտված
Լրահոս
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը