Եվրամիությունը հարաբերությունների վերջնական խզման չի ձգտում Թուրքիայի հետ, սակայն տվյալ փուլում Անկարայի հետ «կոշտ եւ պահանջկոտ երկխոսություն» վարելու անհրաժեշտություն Է տեսնում:

Այդ մասին հոկտեմբերի 20-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները: «Մենք շատ հագեցած բանավեճ ունեցանք Թուրքիայի շուրջ:

Մենք համաձայնեցինք, որ մեզ հարկավոր Է խուսափել Անկարայի հետ խզումից եւ միաժամանակ շատ կոշտ ու պահանջկոտ երկխոսություն վարել»,-ասել Է ֆրանսիական պետության ղեկավարը: Նա նաեւ նշել Է, որ Եվրոպան մտադիր Է վերանայել իր հարաբերությունները թուրքական կողմի հետ՝ հաշվի առնելով այդ երկրի ներքաղաքական իրադրության մեջ տեղի ունեցած արմատական փոփոխությունները:

«Այսպիսով, մենք պետք Է Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բովանդակությունը համապատասխանեցնենք Թուրքիայում կատարված փոփոխություններին, որտեղից մտահոգիչ ազդանշաններ են ստացվում»,-հավելել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: