Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտնել է, որ Անկարան Մոսկվային խնդրում է չեղարկել վիզային ռեժիմը շուկայական ապրանքներ փոխադրող վարորդների համար:
Նրա խոսքով՝ կա մի քանի փոքր խնդիր, որոնք հնարավոր կլիներ լուծել:
«Մեր փոխադրողները կցանկանային խնդրել, որ չեղարկեին վիզային ռեժիմը մեր վարորդների համար: Տրանսպորտն առևտրի սիրտն է, հենց դրա շնորհիվ՝ հնարավոր է արագորեն (ավելացնել) ապրանքափոխանակումը»,- INTERFAX-ի փոխանցմամբ՝ ասել է Զեյբեքչին: