Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել Է գոլֆ խաղալ նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի այցի ժամանակ եւ ուժեղացնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը, որը հրաժարվում Է դադարեցնել իր հրթիռամիջուկային ծրագիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կիոդո» գործակալությունը: Ճապոնիա Թրամփի այցը նշանակված Է նոյեմբերի 5-7-ին: Խոսակցությունը տեւել Է շուրջ 30 րոպե, այն տեղի Է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում Աբեի եւ նրա Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հաղթանակի հաջորդ օրը:

Թրամփն Աբեին շնորհավորել Է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, իսկ Ճապոնիայի վարչապետը հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ի ղեկավարի այցի ընթացքում կքննարկվեն Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: