Հանրապետության տարածքում hոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախարարության փոխանցմամբ, միայն հոկտեմբերի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ 27-ին նույնքան կնվազի:

Երևանում հոկտեմբերի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում հոկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +22-+24 աստիճանի սահմաններում: