ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն' հոկտեմբերի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։

 

Բացահայտվել է գողության 11, խարդախության 14, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, որսագողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 14 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։

 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 44-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: